Հասարակություն 

Opel մակնիշի ավտոմեքենան Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր

analitik.am

 

Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարեւանությամբ, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարեւանությամբ  դաշտում:

Shamshyan.com-ի հաղորմամբ՝ վթարի հետեւանքով  4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է  Երեւանի հիվանդանոցներից մեկը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից