Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը կորել է

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ Փաշինյանի հետ այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաև ԱԺ նախագահի մտերիմ պատգամավորները:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որևէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծել էին «դավաճան» վանկարկումների ներքո, և վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից