Քաղաքականություն 

Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է. Փորձագետը՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերի մասին. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկա­յացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բա­նակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․

- Գնդի հրամանատար - 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

- Գնդի հրամ, տեղակալ - 51 հա­զար դրամ, 12.7 տոկոս:

-Գումարտակի հրամանատար - 88 հազար դրամ, 23 տոկոս:

-Վաշտի հրամանատար - 97 հա­զար դրամ, 32.6 տոկոս:

-Դասակի հրամանատար - 72 հա­զար դրամ, 26.2 տոկոս:

-Ավագ ենթասպա - 38 հազար դրամ, 18 տոկոս:

-Շարքային պայմանագրային - 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

-Սերժանտ պայմանագրային (դա­սընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս»:

«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյա­կան:

Փաստական, նախ, ըստ ռազմա­կան փորձագետի, ավագ սպայա­կազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մա­սին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճա­տելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխա­տավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատե­լու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:

Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպա­ների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասա­նելիք ապահովագրությունն ու ամսա­կան վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում: «Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսե­րի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխա­տավարձեր... չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:

Եվս մի բան. հենց հիմա բանա­կում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհա­տուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահա­ռուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:

Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայո­ղը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնա­կան հաշվից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից