Քաղաքականություն 

Արման Բաբաջանյանն Արմեն Սարգսյանից պահանջում է պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին

analitik.am

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արմեն Սարգսյանից պահանջում է պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ դիմել է նախագահին:

«Համոզված ենք, որ ընթացք տալով ԶՈւ շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանին, պետք է անհապաղ սկիզբ դնենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի և անհատների հետ հանդիպումներին, ազդարարենք ձեր կողմից Հայաստանում աննախադեպ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումների և բոլոր կողմերի համար ընդունելի ելքի շուրջ միջնորդական առաքելության ներդրման մասին»,-ասված է դիմումի մեջ:

Նույն շարքից