Քաղաքականություն 

Հիշո՞ւմ եք առաջին նախագահի հրաժարականի տեքստը, հիշո՞ւմ եք, որ այդ գործընթացի գլխավոր դերակատարը Վազգեն Սարգսյանն էր. Միհրան Հակոբյան

analitik.am

 

Հիշո՞ւմ եք առաջին նախագահի հրաժարականի տեքստը: Հիշո՞ւմ եք, որ այդ գործընթացի գլխավոր դերակատարը Վազգեն Սարգսյանն էր, նույն ինքը՝ բանակը: Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը բանակի պահանջն էր:

Չէր կարող Տեր-Պետրոսյանը պաշտոնավորել, երբ բանակն իր գերագույն-գլխավոր հրամապատարից հրաժարական էր պահանջում: Չէր կարող, որովհետև Հայաստանում պետություն կար, որովհետև Տեր-Պետրոսյանը տեսակետներ ունեցող, կարծիք ունեցող, կարևորի մասին հստակ ձևակերպված հայեցակարգեր ունեցող քաղաքան-պետական գործիչ էր, որովհետև Տեր-Պետրոսյանը ժեխապետ չէր, որովհետ Տեր-Պետրոսյանը մարդկային ու տղամարդկային արժանապատվություն ուներ: Որովհետև Տեր-Պետրոսյանը գիտեր, որ ամաչելու ոչինչ չունի:

Այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ի տարբերություն աթոռին սոսնձված կապիտուլյանտի, պատերազմում հաղթել էր, 1000 տարում առաջին անգամ հող էր ազատագրել:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից