Բարի օր Քաղաքականություն 

Ամենավտանգավոր պահը՝ Ցեղասպանությունից հետո. Եթե 3 օրվա ընթացքում Հայաստանը չազատագրվի, վրա կհասնեն թուրքական-փաշինյանական սև տարիները. Գաբրիելյանով

 

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, առավելագույնը երկու տարի անց Հայաստանը չի ունենա գործունակ բանակ, գործունակ պետական կառավարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը, ում խոսքերով, միայն հիմարները չեն կարողանում դա հասկանալ:

Գաբրիելյանովը համոզված է, որ այդ ընթացքում հայկականության, Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի ու Սողոմոն Թեհլերյանի հերոսություններով երեխաներին դաստիարակելու գաղափարախոսությունը դուրս կմղվի՝ իր տեղը զիջելով թուրքական լիրայի ու ադրբեջանական մանաթի գաղափարախոսությանը:

Հայերի ցեղասպանության մասին կմոռացվի, դրա փոխարեն կճանաչվի «Խոջալուի ցեղասպանությունը». «Հենց դա է լինելու Հայաստանի ոչ հեռավոր ապագան»:

Խոսելով Օնիկ Գասպարյանի մասին՝ Գաբրիելյանովը գրում է, որ նա դարձել է ազատագրման խորհրդանիշ. «Հիմա Ցեղասպանությունից հետո ամենավտանգավոր պահն է Հայաստանի պատմության մեջ:

Եթե հայերը երեք օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն թուրքական-փաշինյանական սև տարիներ: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալները, սպաները՝ մինչև գնդապետ ու մայոր, կդատվեն:

Կդատվեն նաև նրանք, ովքեր հայրենասիրական շարժման առաջնորդներն են ու որևէ մեկն Արևմուտքից որևէ բան չի ասի, ինչպես չասացին 44 օրվա ընթացքում, երբ Արցախում սպանում էին հայերին: Երեկ դեռ շուտ էր, վաղը չէ մյուս օրն արդեն ուշ կլինի»,-գրել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից