Իրավական 

«Իմ քայլի» պատգամավորին հայհոյելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել

analitik.am

 

«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։

Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։

Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,-ֆեյսբուքյան իրէջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

 

 

Նույն շարքից