«Դալլասի» հարձակվող Ֆրանկո Խարան, ով արդեն 4 հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականում, խոսել է ԱՄՆ-ի առաջնություն Լեոնել Մեսսի հնարավոր տեղափոխության մասին:
«Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ: Դա խենթություն կլինի: Երբ ինձ հրավիրեցին հավաքական, ես հնարավորություն ունեցա խաղալ նրա նման ֆուտբոլիստի հետ, սակայն նրա նման ֆուտբոլիստների դեմ խաղալն այլ փորձ է»,-ասել է նա: