Հասարակություն 

Ես ողջունում եմ «ՎԵՏՕ»-ի ստեղծագործությունը. Հովհաննես Գալստյանը՝ «Չաուշեսկուների գնդակահարություն» պերֆորմանսի մասին

 

Կինոյում ու կյանքում իմ մեծ ուսուցիչ, բոլոր ժամանակների լավագույն սյուրռեալիստ իսպանացի հանճար Լուիս Բունյուելը «սյուրռեալիստի սովորական արաք» է որակել փողոց դուրս գալն ու պատահական մարդկանց կրակելը։ Իր սևեռուն գաղափարը Դոն Լուիսը իրականացրել է «Ազատության ուրվականը» ֆիլմում։

Նարեկ Մալյանի «ՎԵՏՕ»-ի բեմադրած Չաուշեսկու ընտանիքի գնդակահարման փողոցային պերֆորմանսից հուզվածները պիտի հիշեն, որ մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ ստեղծագործելու բնատուր շնորհի ռեալիզացումը երաշխավորված է սահմանադրությամբ, ավելին, դրա պակասից է, որ մենք խեղդվում ենք։

Ես ողջունում եմ «ՎԵՏՕ»-ի ստեղծագործությունը, ես միշտ կողմ եմ ազատ արվեստին։ Իսկ դուք, պերֆորմանսից հիստերիկացած հայրենակիցներ, օբյեկտիվորեն իրավացի կլինեք միայն մի դեպքում։ Եթե Նարեկ Մալյանը գա իշխանության ու ԿԳՄՍՆ դրամաշնորհով, այսինքն հանրային վերահսկողություն ենթադրող գումարով անի այդ նույն ներկայացումը։ Բայց ես վստահ եմ, որ դուք դա չեք անի, ինչպես չեք արել ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորված «Մել» և «Հուզանք ու զանգ» պոռնոների պարագայում։ Որոնց, ի դեպ, ես էլի դեմ չեմ։ Ես միշտ կողմ եմ ազատ արվեստին ու զզվում եմ երկակի ստադարտներից։

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Ստեղծագործ մարդիկ գեղարվեստորեն վերարտադրել են այն, ինչ իրականում տեղի է ունեցել ռումինացի բռնատիրոջ ու նրա կնոջ հետ։ Ինչ է, չգիտեի՞ք, որ դավաճաններին հիմնականում չի հաջողվում խուսափել արդար դատաստանից։

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից