Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոստիկանությունից, դատախազությունից, քննչական ծառայությունից մարդիկ հրաժարվում են ծառայել Նիկոլ Փաշինյանին. Սաղաթելյան

analitik.am

 

Ձեր այստեղ լինելն արդեն գործողություն է, ամեն ինչ շատ հստակ է, մեր պլան A-ն լիարժեք աշխատում է, մենք հետևողականորեն գնալու ենք այս իշխանության հեռացմանը: Պետական ապարատը րոպե առ րոպե գնում է քայքայման: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Արդեն կան տեղեկություններ, որ ոստիկանությունից, դատախազությունից, քննչական ծառայությունից մարդիկ հրաժարվում են ծառայել այս խելագարին»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ հիմա պետք է մեկ ժամ սպասել նախագահի որոշմանը՝ կապված Օնիկ Գասպարյանի հետ, ինչից հետո միասին կպլանավորեն հետագա գործողությունները:

Նույն շարքից