Հասարակություն 

Իրավաբանը բացատրում է, թե ինչու պետք է Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանի վերաբերյալ փաստաթուղթը ետ ուղարկի Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը ենթադրում է ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։

Առարկության ինստիտուտը համարժեք է օրենքների վերաբերյալ ՎԵՏՈ դնելու իրավունքին՝ ինչը հատուկ պատճառաբանելու պարտականություն երբեք չի ենթադրում։ Հանրապետության նախագահը՝ պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը։

Նման կարգավիճակից ելնելով՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի։

Առնվազն ոչ ռազմական դրության պայմաններում հարցը կարող էր տեսականորեն այլ ընթացք ունենալ, սակայն Կառավարությունը մինչ օրս հստակ ՊԱՀՊԱՆԵԼ Է ռազմական դրությունը, դրանից բխող հետևանքներով։

Իրավաբան Արամ Վարդևանյան

Նույն շարքից