Հասարակություն Տեսանյութեր 

Հայ գերիներն Ադրբեջանից Հայաստան են վերադարձել ՌԴ-ի ու անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերով. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերիները Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ու անձամբ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ հղում անելով բոլորին հասանելի առկա տեղեկատվությանը:

Հարցին, թե ինչ տվյալներ ինքն ունի՝ քանի գերի ունենք Ադրբեջանում, Վանեցյանն ասաց, որ թվերը շատ տարբեր են, ուստի ինքը զերծ կմնա թվեր հրապարակելուց:

Վանեցյանը նաև նշեց, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ունակ չեն լուծելու գերիների վերադարձի հարցը՝ վերահաստատելով իր ավելի վաղ ասածը, որ իշխանության գալուց հետո շատ արագ կլուծեն գերիների հարցը:

Նույն շարքից