Հասարակություն Տեսանյութեր 

ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում 95 ու ավել տոկոսը հայրենասեր, երկրին ծառայող սպաներ են. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Արթուր Վանեցյանը բացառում է, որ որևէ իրավապահ կառույց կարող է գնալ ու ձերբակալել Օնիկ Գասպարյանին ու այլ բարձրաստիճան զինվորականների: Նրա խոսքերով, դա ֆանտաստիկայի ժանրից է:

Այսօր լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ ֆիզիկապես հնարավոր չէ նման բան անել՝ ուժ կիրառել ԶՈւ-ի նկատմամբ, հենց ԶՈւ-ն է ուժ կիրառողը, սակայն բանը դրան չի հասնի. «Բացի դրանից, մեր իրավապահ համակարգում, մասնավորապես՝ ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում, 95 ու ավել տոկոսը հայրենասեր, երկրին ծառայող, պետական մտածելակերպ ունեցող սպաներ են: Այս մարդիկ իրենց կյանքը նվիրել են մեր երկրի անվտանգության ապահովմանն ու մեր ժողովրդին»:

Նույն շարքից