Հասարակություն 

Տարիներով արտասահմանյան գործակալական ցանցի դեմ պայքարած Նարեկին մեղադրել դրսի օրակարգը սպասարկելու մեջ, առնվազն ազնիվ չէ. Միհրան Հակոբյան

analitik.am

 

Չաուշեսկուների գնդակահարության թեման դիակուրս է մտել, երբ ես անցած տարի դեկտեմբերին ցույցերից մեկի ժամանակ տրված հարցազրույցում պատմական ակնարկ արեցի առ այն, թե ինչպիսին է լինում դիկտատորի վախճանը, երբ նա համառորեն շարունակում է իր շուրջը ստեղծված դելեգիտիմացիայի գործընթացը: Վախեցած դիկտատորի հրահանգով անմիջապես քրեական գործ կարվեց իմ վրա՝ խափանման միջոցն ընտրելով ստորագրությամբ չհեռանալը: Նախաքննությունը վաղուց ավարտված է, բայց քննչական մարմինը մինչ այժմ գործը դատարան չի ուղարկել՝ հավանաբար համոզված լինելով, որ պարտվելու են և հերթական անգամ խայտառակվեն (բարևներս գլխավոր դատախազին): Նույն ժամանակահատվածում սոռոսականների մոգոնած նույն աբսուրդ հոդվածով մեղադրանք առաջդրվեց նաև Նարեկ Մալյանին՝ փողոցում «մահ դավաճաններին» վանկարկելու համար: Ու քանի որ դիկտատոր-կապիտուլյանտին գիշերը երազի մեջ Չաուշեսկուները հաճախ են այցելում և դրանից նա վեր է թռնում, Նարեկն իր թիմով որոշեց դիսկուրսում պահել Չաուշեսկուների թեման՝ ֆուտուրիստական բեմականացման ձևաչափով:

Իսկ այսօր թուրք Նիկոլի անուղեղների բիդլոյից ինտելեկտուալ հնարավորություններով ակնհայտորեն տարբերվող Հրանտ Տեր-Աբրահամյանը (հարգանքներիս հավաստիքը) որոշեց հանրությանն իրազեկել, որ Չաուշեսկիների վախճանի դիսկուրսը դրսից է պարտադրված՝ կապիտուլյանտին ահաբեկելու համար:

Ինչ խոսք, որպես դավադրապաշտական թեզ՝ վատը չէ, բայց Տեր-Աբրահամյանի կլասին չի համապատասխանում: Որովհետև արտասահմանյան գործակալական ցանցի դեմ տարիներով պայքարած Նարեկին մեղադրել դրսի օրակարգ սպասարկելու մեջ առնվազն ազնիվ չէ, հատկապես որ արդեն պատմեցի, թե Չաուշեսկուներն ինչպես հայտնվեցին դիսկուրսում: Չլիներ կապիտուլյանտի վախերն ու քրեական գործեր կարելու հրահանգները, չէր լինի ֆուտուրիստական ներկայացումը: Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է: Իսկ զավեշտն այն է, որ Չաուշեսկուների գնդակահարության փաստը չքննադատողները փորձում են քննադատել Չաուշեսկուների գնդակահարուլյան ֆուտուրիստական ներկայացումը: Իսկական խենթանոց:

Հ.Գ. Տեր-Աբրահամյանի հետ մի հարցում համաձայն եմ. Չաուշեսկուներին պատժեցին, որովհետև «քցել էին» բոլորին՝ Արևմուտքից մինչև սովետներ: Մոտավորապես այնպես, ինչպես «քցեց» բոլորին տեղական արտադրության վիժվածքը՝ արևմուտքից արևելք, հարավից հյուսիս, և առաջին հերթին ու ամենակարևորը՝ հայ ժողովրդին՝ հանձնելով Արցախն ու զոհելով հայ ժողովրդի լավագույն զավակներից շուրջ 5 հազարին:

Նկարում Չաուշեսկուների գնդակահրության պատն է, որը հիմա Ռումինիայում տեսարժան վայր է, ուր մարդիկ գնում են նկարվելու:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից