Կորոնավիրուս 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք

 

Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 058-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3192 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 815 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4007-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 85 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 394, փաստացի բուժվողներինը՝ 4657 (մեկ օրում ավելացել է 176-ով): Մեկ օրում արվել է 4661 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 729 267 թեստ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից