Հասարակություն Տեսանյութեր 

Արմավիրում բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի Hayasa մոտոցիկլը. կան վիրավորներ /Տեսանյութ/

 

Փետրվարի 27-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Արտակ Խլոյանի վարած Nissan մակնիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 22-ամյա Աբգար Մանավազյանի վարած  Hayasa մակնիշի մոտոցիկլը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արթուր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Խլոյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում և, ըստ տեղեկությունների, վթարի մեղավորը ինքն է  եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից