Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

analitik.am

 

Փետրվարի 27-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից  501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Նույն շարքից