Գլխավոր Քաղաքականություն 

Ինչպես կարող են իմքայլականները պաշտոնանկ անել Արմեն Սարգսյանին ու ինչի համար կարող են առհասարակ պաշտոնից հեռացնել ՀՀ նախագահին

analitik.am

 

Երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր և վարչության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված):

Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

Եզրակացությունը ստանալուց հետո հարցը ներառվում  է ԱԺ օրակարգում: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Սահմանադրության 144-րդ հոդվածով Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

 

Նույն շարքից