Քաղաքականություն 

Մարտի 1-ի մասին Նիկոլ Փաշինյանի անհասկանալի հայտարարությունը

analitik.am

 

Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է, և այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում: 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նույն տարվա հոկտեմբերի 27-ին նույն Նիկոլ Փաշինյանը, խոսելով նույն Մարտի 1-ի մասին, հայտարարեց, որ այն բացահայտված է, բայց անուններ չի կարող տալ, որովհետև կա անմեղության կանխավարկած:

Այսօր մատրի 1-ն է ու նույն Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է անում: Երեկ նա, այսօր կայանալիք հանրահավաքի մասին խոսելիս, գրառում է կատարել, որ այսօր անդրադառնալու է հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը:

Կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակասում են իրար: Եթե արդեն մի քանի անգամ իր կողմից հայտարարվել է գործի բացահայտման մասին, ի՞նչ կարիք կա մարդկանց տրամադրելու, որպեսզի սպասեն հարցի պատասխանը լսելուն:

Նույն շարքից