Քաղաքականություն 

Ինչպես գիտնականները ազատեցին Նիկոլ Փաշինյանին. Հայկ Դեմոյան

analitik.am

 

Գիտությունների ազգային ակադեմիայի այս հայտարարությունը և դրա բովանդակությունը քչերին է հայտնի։ Այն տարածվել է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին։ Այն ստորագրել են 36 գիտնականներ, այդ թվում՝ 15 ակադեմիկոսներ։ Գիտնականների մի մասն այս ընթացքում մահացել է, մյուսներն էլ պաշտոններ են ստացել։ Ի դեպ, նշեմ, որ հանդիսանալով ԳԱԱ համակարգում ընդգրկված թանգարան-ինստիտուտի տնօրեն, տեղյակ չեմ եղել այս հայտարարության բովանդակությանը։

Ինչպես ասում են, այն պատրաստվել ու ստորագրվել է ներքին կարգով՝ այդ կերպ հիմք նախապատրաստելով Նիկոլ Փաշինյանին ազատելու համար։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ Ն․ Փաշինյանը ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

Ավելորդ չէ նշել, որ նման բովանդակությամբ հայտարարությունը չէր կարող գրվել ու ստորագրվել միմիայն գիտնականների նախաձեռնությամբ, ովքեր, ինչպես նշված է նամակում, գտնում են, որ «Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները»։ Այս հայտարարությամբ գիտնականները դիմում են «Հայաստանի իշխանություններին քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը և լուծում տալ խնդրին»:

Հետաքրքիր է պարզել, թե ու՞մ նախաձենությամբ կամ հանձնարարականով է պատրաստվել այս հայտարարությունը, ո՞վ է տեքստի հեղինակը և ի՞նչ սկզբունքով է այն ներկայացվել ստորագրելու համար։

Միգուցե՞ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կլուսաբանի այս փաստաթղթի նախապատրաստման մանրամասնությունները, քանի որ անձամբ այն ստորագրել է և, ի վերջո, գործ ունենք պատմական փաստաթղթի հետ․․․

Հայտարարության տեքստը՝ առաջին մեկնաբանության մեջ է։

Հայկ Դեմոյան

Նույն շարքից