Քաղաքականություն 

Կա՛մ հենց այսօր վերադարձնում ես պարտքը, կա՛մ գնում ես Փաշինյանի հանրահավաքին. Սուրեն Պապիկյանի հայրն աշխատում է. «Մեդիապորտ»

analitik.am

 

Mediaport-ը գրում է․ «ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:

Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կա՛մ անմիջապես մարել իրենց պարտքերը, կա՛մ մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։

Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը»:

Նույն շարքից