Քաղաքականություն 

Եզդիական «Սարհլդան» շարժումը հայտարարություն է տարածել

analitik.am

 

2018 թվականի ժողովրդին մոլորեցնելով և բռնաճնշումների սպառնալիքի պայմաններում իշխանության եկած փաշինյանական խունտայի վարքագծին և գործունեությանը հետևել են նաև Հայաստանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց թվում է նաև եզդիական համայնքը, ով Հայաստանում ամենամեծ թվաքանակ ունեցող համայնքն է:

Եզդիները մեծապես ակտիվություն չեն ցուցաբերել Հայաստանի ներքաղաքական կյանքում, քանի դեռ դրանցով չի վտանգվել երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, բայց արդեն շուրջ 4 ամիս տևող իշխանությունների գործելաոճը հատել է բոլոր կարմիր գծերը, որոնց ուղղակի չարձագանքելը կստացվի ջուր լցնել նրանց ջրաղացին:

Ամիսներ շարունակ մեր եզդի հայրենակից ազգակիցները անմասն չեն մնացել պատերազմին ակտիվ մասնակցելու գործընթացից և իշխանությունների մեղավորությամբ արձանագրված խայտառակ պարտությանը հաջորդած ներքաղաքական պրոցեսներին։

Այլևս անկարելի է հանդուրժել, և որպես ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր եզդիներին միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքին: Ակնհայտ է, որ այս իշխանութունները ամեն բան անում են, որպեսզի պետության կործանումն անխուսափելի լինի: Իշխանությունները ջանք չեն խնայում նաև հանրության  պառակտման և թշնամանքի տարածման  համար:

Ցավոք սրտի, այդպիսի աշխատանքին «լծվել է» նաև իշխանության կազմում գտնվող, եզդիների կողմից չընտրված, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը, ում, որպես իշխանական թիմի պատգամավոր, գործունեությունը նույնացնում են եզդի համայնքի գործունեության և վերաբերմունքի հետ:

Ելնելով այս հանգամանքից, ստիպված ենք հիշեցնել, որ 2015 թվականին կատարված Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իսկ այնուհետև դրա հիման վրա ընդունված Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԱԺ ընտրություններին կուսակցությունների ցուցակներով ընտրվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները չեն քվերակվում: Այսինքն, Ռուստամ Բաքոյանը եզդիների կողմից ընտրված պատգամավոր չէ, ինքը 2018 թվականի ընտրություններին եզդի համանքից պաշտոնապես ստացել է 0 ձայն:

Իհարկե սա չի նշանակում, որ նա չունի կողմնակիցներ, բայց առնվազն փաստ է, որ եզդի համայնքը նրան չի ընտրել, ուստի իր քվերակությունները և իր քաղաքական դիրքորոշումը չի կարող կապ ունենալ Հայաստանի եզդի համայնքի հետ: Եզդի համայնքը երբեք մասնակից չի եղել գործողությունների, որոնք կարող են վտանգել Հայոց պետականությունը, լինել ազգադավ գործողությունների կրողը, իսկ այսօր էլ առավել ևս, մեծապես չեն աջակցում այս իշխանություններին: Սա է պատճառը, որ նաև այս օրերին հարյուրավոր եզդիներ մասնակցում են Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքներին:

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և վերջին օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ իշխանությունների ամբոխահաճո հայտարարություններից, մեկ անգամ ևս կոչ ենք անում Հայաստանի բոլոր եզդի քաղաքացիներին՝ կանգնել մեր երկրի կործանման գործընթացի դեմ և պատրաստ լինել կրկին անգամ դառնալու հայկական բանակի զինվորը:

Կոչ ենք անում էլ ավելի ակտիվորեն մասնակցել և ձեր քաղաքացիական պարտքը կատարել հենց այսօր, մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին: Հայաստանն ու Հայկական բանակն անպարտելի են: Միասին կերտել են և կերտելու ենք Հայաստանի ապագա հաղթանակները: Մենք մեր ժառանգներին հաշվետու լինելու պարտականություն ունենք, իսկ այդ օրը գալու է:

ԵԶԴԻԱԿԱՆ «ՍԱՐՀԼԴԱՆ» ՇԱՐԺՈՒՄ

 

Նույն շարքից