Բարի օր Քաղաքականություն 

Միքայել Մինասյանն ահազանգում է. Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ուզում են տանել նաև հոգեբուժարանում բուժվողներին

analitik.am

 

Ամեն անգամ, երբ ես մտածում  եմ, որ հասել ենք վերջնական հատակին, ներքևից կրկին թակում են: Նիկոլը մոտեցել է աննկատ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Միքայել Մինասյանը:

«Ինձ տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլոր հոգեբուժական կլինիկաների ղեկավարներին հրամայել են նիկոլական հանրահավաքին ուղարկել բոլոր հիվանդներին, ովքեր ունակ են քայլել: Ես հասկացա, որ տեղի ունեցողը նոր ժանր է: Աբսուրդի ողբերգություն: Ես վստահ եմ՝ եթե Ֆելինին ողջ լիներ, այս դեպքը կօգտագործեր իր ֆիլմերից մեկում:

Ինձ համար բարդ է որակում տալ այս պահվածքին: Ակնհայտ է, որ մեր երկրի ղեկին գտնվող «շայկայի» համար որևէ սուրբ բան չկա: Եթե նրանք կարողանային, մահացածներին կհանեին գերեզմաններից, որպեսզի ապահովեին մարդկանց անհրաժեշտ թվաքանակը հանրահավաքում: Հույս ունեմ, որ հիվանդների առանց այդ էլ խոցելի առողջությունը չի տուժի:

Հույս ունեմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կմտքափոխվեն ու հանգիստ կթողնեն մարդկանց»,-գրե է նա:

 

Նույն շարքից