Հասարակություն 

Ես հայ զինվորի, սպայի ու գեներալի կողքին եմ, ինչ որոշեն, էդ էլ կանեմ. Դավիթ Գրիգորյան

analitik.am

 

Անվտանգության խորհրդի նիստ` առանց անվտանգության հիմնական երաշխավորի

Գեներալ Օնիկ Գասպարյանը չմասնակցեց այսօր հրավիրված ԱԽ նիստի։ Սակայն առանց ԳՇ պետի նիստ ինքն իրենով ծիծաղելի հավաքույթ է։ Ամենակարևոր պաշտենյայի (ԳՇ պետի) բացակայության պայմաններում այդ ժողովը հայտարարություն էլ է տարածել` նախագահից պահանջելով ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման թղթերը։

Ի պատիվ նախագահի, ինքն էսօր վատառողջ է ու գեներալ֊գնդապետի օրինակին հետևելով` չի մասնակցել ու չի լեգիտիմացրել իր ներկայությամբ սույն հավաքն ու հայտարարությունը։

Այսպես, կա մի վիճակ, երբ բոլորը սխալ են, փաշինյանը` ճիշտ։ Ամեն դեպքում ինքն է էդպես կարծում։ Քանի որ ոչ միայն չեմ համակրում դաշտում առկա որևէ ուժին, այլև խոր հակակրանք ունեմ բոլորի նկատմամբ, իմ համար միակ ու ամենավստահելի ինստիտուտը շարունակում է մնալ Ազգային բանակը։

Ես հայ զինվորի, սպայի ու գեներալի կողքին եմ։ Ինչ որոշեն, էդ էլ կանեմ։

Դավիթ Գրիգորյան

Նույն շարքից