Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինի խոսնակն արձագանքել է «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

analitik.am

 

Կրեմլում բավարարված են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգմանը, որը իրեն «Իսկանդերի» վերաբերյալ սխալ են զեկուցել: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,-ասել է նա:

Ավելի վաղ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ  Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

 

Նույն շարքից