Քաղաքականություն 

Արարատ Կոստանյանն Ալ-Մանար հեռուստաընկերությանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը

 

Լիբանանյան հայտնի «Ալ Մանար» հեռուստակայանի ուղիղ եթերում ներկայացրել եմ ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Այստեղ կարիք չեմ տեսնում կրկնել, քանի որ ձեզ հայտնի է, սակայն ցանկանում եմ նշել հետաքրքիր մեկ փաստ՝ իրենց ռեպորտաժում թավիշը ներկայացվում էր որպես գունավոր հեղափոխություն, ես դա հաստատեցի փաստարկներով և հավելեցի, որ Հայաստանում չի կարող լինել պարտված իշխանություն, որը չունի ո՛չ սկզբունք, ո՛չ ազգային գաղափարախոսություն, ո՛չ հայկական հարցի հանդեպ պահանջատիրություն, ո՛չ արժեհամակարգ և հավելեցի՝ իրենց մոտ՝ Լիբանանում էլ կան քաղաքական հոսանքներ, որոնք Իսրայելի հետ են ցանկանում հաստատել բարիդրացիական հարաբերություններ` մոռանալով հողային պահանջը, Իսրայելի գործած ցեղասպանությունները և Պաղեստինը։

Միջազգայնագետ, «Մատրիցա» հաղորդման հեղինակ Արարատ Կոստանյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից