Քաղաքականություն 

Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում. Տիգրան Աբրահամյան

 

Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է, իսկ դա ենթադրում է, որ դրան համահունչ ոչ ստանդարտ լուծումներ են պետք։

Եթե իշխանությանը թվում է, որ դեռ շանս ունի հասնելու իրավիճակի լիցքաթափման և ըստ այդմ՝ սեփական պաշտոնավարման երկարեցմանը, ապա չարաչար սխալվում է։

Եթե նույնիսկ իշխանության դեմ հանրահավաքների տեմպը ինչ-որ հանգամանքներում նվազի, Գլխավոր շտաբը սահմանափակվի միայն ավելի վաղ հնչեցրած հայտարարություններով, հանրության մի մեծ հատված հարմարվողականություն դրսևորի, մեկ է՝ իրադրությունը կրիտիկական է և ինչ որ պահի կպայթի։

Բառիս բուն իմաստով շարունակում ենք քայլել կարմիր գծերից մազաչափ հեռավորության վրա, հաճախ նաև հատել, սա պետք է իշխանությանը ստիպի դուրս գալու իր անպատասխանատու կեցվածքից և արագ որոշում կայացնել՝ քանի դեռ շատ ուշ չէ։

Վերջին երեք տասնամյակն էլ բավարար է գիտակցելու, որ եթե նման պայթյունավտանգ իրավիճակ է հասունացել, ապա պետք է քաղաքական ճանապարհով արագ հանգուցալուծել, հակառակ դեպքում պայթյունի ռիսկը կտրուկ կաճի։

Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում։ Մկաններ ցուցադրելով, հուժկու տեքստեր հնչեցնելով, անտիհավաքներ կազմակերպելով խնդիրը չի լուծվի, ավելին՝ ավելի ծանր հուն կքշի և իշխանություններին և երկրին։

Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ։

Կա՛նգ առեք, հեռացե՛ք։

Տիգրան Աբրահամյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից