Քաղաքականություն 

Ռուսաստանը տագնապով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո

analitik.am

 

Ռուսաստանը տագնապով է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին  հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գրում է ՌԻԱ Նովոստին-ն։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա: Սա կարևոր է հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն:

Նույն շարքից