Հասարակություն Տեսանյութեր 

Այսօր արդեն մոլագարը ինքն է գնացել Արմեն Սարգսյանի հետևից․ Գեղամ Մանուկյան

analitik.am

 

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել է Արմեն Սարգսյանի տուն։ Իհարկե պատճառաբանեցին, որ Արմեն Սարգսյանը հիվանդ է, և նա գնացել է այցի, բայց մենք հո բոլորս գիտենք, որ այդ անսիրտ մարդը չէր անհանգստանա առողջությամբ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Մարդը հասել է այն աստիճանի, որ իր սպառնալիքներով հասնում է հայ մարդու տուն, չկարևորելով այդ մարդը նախագահ է, թե՛ քաղաքացի։ Իր խելագար մտքերով, գլխավոր շտաբի պետին անպայման անելու մոլուցքով»,- ասաց նա։

Մանուկյանը հիշեցրեց այն քաղաքացուն, որին Փաշինյանը սպառնալով ասել է՝ «Քո հետևից կգան» և ասաց, որ այսօր արդեն Փաշինյանը ինքն է գնացել Արմեն Սարգսյանի հետևից։

Նույն շարքից