Հասարակություն 

Երկարաձգվել է «ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

analitik.am

 

ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը..., որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Նույն շարքից