Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ը դեռ չի ծրագրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով կիսվել այլ երկրների հետ

analitik.am

 

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի մատակարարի արտասահման, քանի դեռ չեն ավարտել պատվաստումը երկրի ներսում, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ոչ։ Նախագահը հստակ հասկացրել է, որ իր նպատակն է հասնել նրան, որ յուրաքանչյուր ամերիկացի պատվաստում ստանա։ Երբ մենք հասնենք այդ նպատակին, այդ ժամանակ ուրախությամբ կքննարկենք հետագա քայլերը», - ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Վաշինգթոնը պատվաստանյութ մատակարարել Մեքսիկա, եթե այդ խնդրանքը լինի։

Նույն շարքից