Քաղաքականություն 

Արարատի մարզպետը քյաբաբ է պատիվ տվել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության չինովնիկները երեկ Փաշինյանի հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների էին դիմել։ Որոշ համայնքներում գումար էին բաժանել, մյուսներում՝ խոստացել, որ «նիսյայի տետրերում» պարտքերը կզրոյացնեն։

Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից որոշել էին մարտի 1-ի հանրահավաք եկողներին կերակրել՝ գյուղերից Երևան մեկնող ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երևան՝ միտինգի։

Միտինգը մի քիչ տխուր էր, իհարկե, Փաշինյանի ելույթը շատերը չէին լսում՝ մարդիկ հոգնել են նույն տեքստերից ու անապացույց հայտարարություններից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից