Տեսանյութեր Քաղաքականություն 

Դուք կամ պետք է ներողություն խնդրեք, կամ հրաժարական տաք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

analitik.am

 

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու խոսելով ԱԺ խորհրդի տեղի չունեցած նիստի մասին, հայտարարեց, որ վերջինս ԱԺ նախագահ է, ուստի պարտավոր է նման հարցերում անաչառ լինել. «Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը բոյկոտվելու է, ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չի հրավիրվելու, Դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք նիստն ու իրազեկեիք մեզ՝ որպես ԱԺ նախագահ: Բայց Դուք Ձեր պարտականությունները չեք կատարում:

Կամ Դուք պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից արհամարհելու համար, կամ պետք է հրաժարական տաք, Դուք ձեր առաքելությունը չեք իրականացնում, արբիտրի դերակատարումը ոտնահարել եք»:

Միրզոյանը Մարուքյանին խորհուրդ տվեց մտածել սեփական պարտականությունների մասին ու զերծ մնալ իր պարտականությունների ներկայացումից. «Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես անկեղծ ասեմ՝ չեմ կարծում, որ Ձեր հենց նոր հնչեցրած առաջարկն ուղղված էր հանգուցալուծմանը, կարծում եմ, որ այն մի փոքր բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»:

«Պարոն Միրզոյան, ես հարցնում եմ՝ Դուք նիստին ինչո՞ւ չեք ներկայացել: Անկեղծ պատասխանեք, թե ինչու եք Ձեր չներկայանալով ավելի սրել իրավիճակը»,-արձագանքեց Մարուքյանը:

ԱԺ նախագահը կրկնեց, որ ինքն իր պարտականությունները կատարում է պատշաճ կարգով, իսկ խորհրդի նիստին չներկայանալն իր իրավունքներից մեկն է. «Ես այդ օրը նիստին չեմ մասնակցել»:

 

Նույն շարքից