Քաղաքականություն 

Նման որակներով զինված ոչ թե առաջնորդ, այլ առաջնորդներ մեր ժողովուրդն ունի. Արցախի ՊԲ նախկին խոսնակ

analitik.am

 

Մեր ժողովուրդը շարունակելու է մնալ այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակում, քանի դեռ նրա ճակատագիրը որոշողը Երևանի Հանրապետության հրապարակում «հրահանգով» հավաքվածների «աջակցությունը» վայելող իշխանությունն է, այլ ոչ թե նույն պահին Հայրենիքի ճակատագրով մտահոգ և խղճի կանչով Բաղրամյան պողոտայում հավաքված ամենատարբեր տարիքի մտածող մարդիկ:

Հասարակության այդ երկու հատվածների տարբերությունը կայանում է նրանում, որ նրանցից մեկը՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը, ոտքի է ելել հանուն Երկրի և նրա անվտանգության երաշխավոր ԲԱՆԱԿԻ պաշտպանության, իսկ մյուսը՝ հատուկ հրահանգավորումով՝ ի պաշտպանություն Երկիրն ու ԲԱՆԱԿԸ քանդողի...

Հ.գ.-Այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակից դուրս գալու համար մեր երկրին ու ժողովրդին հարկավոր է առանց վարկյան կորցնելու նորից դառնալ մեկ բռունցք և գնալ մտածող ու հաղթող առաջնորդի հետևից: Իսկ նման որակներով զինված ոչ թե առաջնորդ, այլ առաջնորդներ մեր ժողովուրդն ունի:

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Նույն շարքից