Տեսանյութեր Քաղաքականություն 

Այո, կազմակերպվել է ինչ-որ մարդկանց տեղափոխում. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքի մասին

analitik.am

 

Այո, կազմակերպվել է ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքի մասին:

Սիմոնյանը չզլացավ ու ևս մեկ անգամ հայտարարեց, որ բոլոր հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ունեն ընդդիմադիր գործիչները բոլորը միասին:

Ինչ վերաբերում է հարցին, որ աշխատանքային ժամերին են մարդկանց տեղափոխել, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «Հա, և ինչ»:

Նույն շարքից