Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի աջակիցը խոստովանել է, որ ավտոբուսը հերթով տներից հավաքել է իրենց ու բերել հանրահավաքի

analitik.am

 

Հանրապետության հրապարակում, որտեղ երեկ կայացավ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, մի շարք համայնքների բնակիչներ լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ իրենց ավտոբուսներով հավաքել ու բերել են հանրահավաքի։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչը նշել է, որ ճանապարհը լավ էր, տրամադրությունը նույնպես. «Ավտոբուսները նորմալ գալիս են, ՃՈ-ն չի կանգնեցրել, մենք չենք հանդիպել։ Հավաքվել էինք Նոր Եդեսիայում, այնտեղից էլ եկել ենք»։

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բնակիչն էլ իր հերթին նշել է, որ հաճույքով են եկել. «Եկել ենք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից։ Լավ, հանգիստ եկել ենք։ Ով որ եկել է, եկել է մեծ հաճույքով, որ կանգնի մեր ընտրած թեկնածուի կողքին։ Ավտոբուսը հերթով տներից հավաքել է մեզ»։

 

Նույն շարքից