Հասարակություն 

Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը

 

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։

Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպերով:

«1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից