Ըստ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի, Հայաստանում այսօր կա երեք մարդ, ովքեր ամենամեծ ազդեցությունն ունեն Նիկոլ Փաշինյանի վրա ու առանց նրանց որևէ որոշում չի կայացվում:
Այդ եռյակի մեջ է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով, ըստ Գաբրիելյանովի, պատասխանատու է ֆինանսների ու թուրքական ուղղության համար. «Աբազյանը պատասխանատու է իշխանության վերահսկողության, կոմպրոմատներ հավաքելու, ԱԴԾ-ի հետ կապերի ու ռուսական ուղղության համար:
Խաչատրյանն իր հերթին պատասխանատու է արևմտյան ուղղության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա դեսպանատների հետ կապերի ու ուժային ճնշումների համար:
«Վերջին շրջանում եռյակը ցանկանում է հասկանալ, թե ում վրա կարելի է խաղադրույք կատարել իշխանությունը պահպանելու համար՝ հասկանալով, որ Փաշինյանի խաղաքարտը սպառված է»,-գրել է նա:
1 2 - 3Shares