Բարի օր Քաղաքականություն 

Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով. Արամ Գաբրիելյանով

analitik.am

 

Հայաստանի ԱԱԾ տնօրենը մոսկովյան աշխատասենյակներոմ բացահայտ հայտարարում է, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, սակայն դեռ վաղ է նրան փոխելու համար, քանի որ իշխանության են գալու ռևանշիտսները՝ Քոչարյանի գլխավորությամբ, ու խանգարելու են Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությանը: Այս մասին տելեգրամի իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:

Գաբրիելյանովը գրել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասին. «Նա իր եղբոր միջոցով, ով, ըստ երևույթին ղեկավարում է Հայաստանում սորոսական կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա: ՀՔԾ պետը վառ ռուսաֆոբ է»,-գրել է նա՝ հավելելով, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը գումար է տալիս Աբազյանին ու Խաչատրյանին:

Գումարը բիտկոյինի համակարգով չինական բանկերից տեղափոխվում է շվեյցարական հաշիվների վրա:

«Այսօր եռյակի առաջադրանքն է Փաշինյանին իշխանության ղեկին պահել 2 ամիս, վարկաբեկել հայկական բանակն ու ընդդիմությունը: Նրանք անողոք են պայքարելու, անսկզբունք, ինչն էլ երեկ ապացուցվեց իրենց ձեռքի վարչապետի ելույթից»,-գրել է նա:

 

Նույն շարքից