Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին. Մարուքյանն ընդունել է հանդիպման առաջարկը

 

Առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով իր ավելի վաղ արված առաջարկի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկների մասին՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:

Մարուքյանն ասաց, որ ինքը համաձայնություն է տվել. «Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ հանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները, դուք կիմանաք եզրահանգումները»:

Մարուքյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ապացույցներ է պահանջել, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրահանգները: Նա ասաց, որ այդ ապացույցները պետք է հրապարակվի, ոչ թե իրեն տրամադրվի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից