ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին՝ նշելով, որ գնացել է իր կամքով, որևէ բռնի ուժ չի կիրառվել:
Հարցին՝ տեսել է արդյո՞ք ձայնագրությունները, որոնք վերաբերում են մարզերից մարդկանց հավաքելուն ու բերելուն, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան է տվել՝ պնդելով, թե չի հասցնում համացանցին հետևել:
ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքը տեղեկություններ չունի, որ վարչական ռեսուրս է կիրառվել՝ վստահություն հայտնելով՝ եթե նման բան լիներ, ինքը կիմանար:
Նշենք, որ ՊԵԿ նախագահը ներկա է եղել Փաշինյանի՝ օրեր առաջվա հանրահավաքին, իսկ երեկվա հանրահավաքին ներկա չի եղել:
1 1 - 2Shares