Ես դեմ եմ ընտրություններն օրերով հետ գցելուն, ես կողմ եմ, որ հենց հիմա ընտրություններ անենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ արդյո՞ք դա չի բերելու արյունահեղությունների, Մարուքյանն ասել է, որ արյունահեղություն կլինի, եթե ընտրություններ չլինեն. «Պետք է արագ ընտրություններ անել, օր առաջ անել»:
Հարցին, թե ինչու է արյունահեղություն լինելու, նա ասել է, որ ամեն օր երկրում հղի են բախումներ. «Հետևաբար մեր ժողովրդի պահանջն է օր առաջ անել ընտրություններ: Ովքեր այդ պահանջին կընդդիմանան, թող պատասխան տան»:
1 1 - 2Shares