Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ուզում է իմքայլական պատգամավորներից կախվածությունը կտրել․ Էդմոն Մարուքյանը Փաշինյանին զգուշացրեց անեծքի մասին

 

Նիկոլ Փաշինյանն ուզում է իմքայլական պատգամավորներից կախվածությունը կտրել, կախվածություն չունենալ, որ մեկը չգնա ասի՝ հոպարիս տղային Կադաստրի պետ դիր, որ չանցնեմ Լուսավորի կողքը, մյուսը չգնա ասի՝ այստեղ գործ տուր, այս բանն անեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ ենթադրելով, որ հենց դրա համար է Նիկոլ Փաշինյանն ուզում կիսանախագահական համակարգը վերականգնել:

«Բայց մի հատ հետաքրքիր բան կա՝ Հայաստանում ով սահմանադրությունն իր համար փոխել է, չի մարսել: Այստեղ ոնցոր անեծք կա»,-ասաց նա:

Մարուքյանն ընդհանուր առմամբ համաձայն է, որ կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ էր, քանի որ Հայաստանում անցում չկատարվեց խորհրդարանական համակարգի, անցում եղավ սուպերվարչապետականի, ինչը տապալեց ամեն ինչ. «Եթե ունենանք ուժեղ խորհրդարան ու կիսանախագահական համակարգ, որն առաջնային մակարդակ ունի ժողովրդից, եթե իմ պատկերացրած կիսանախագահականն է, ես չեմ բացառում, որ դա կարող է ճիշտ քայլ համարվել:

Բայց կարևոր է, թե ով է անում այդ Սահմանադրական հանրաքվեն: Եթե դա անի այս իշխանությունը, դա հղի է տապալմամբ:

Այս պայմաններում ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է սահմանադրական հանրաքվե լինել: Խոսքը վերաբերում է 600 հազար կողմ քվեին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից