Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանի պատգամավորները նոր բան են մտածել ԳՇ պետի վերաբերյալ, բայց Մարուքյանը հիասթափեցրեց նրանց

 

Ես հիմա տեղեկություններ ունեմ, որ իմքայլական որոշ պատգամավորներ սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում, որ ԳՇ-ն մտցնեն ՊՆ-ի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Բայց ես Սահմանդրությունը նայեցի ու տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել, հանրաքվե է պետք: Բայց խորհրդարանով բազմաթիվ փոփոխություններ կարող են անել»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքերով, եթե Փաշինյանն իրոք ուզում է հանել սուպերվարչապետական կոստյումը կարող է դա անել, հնարավորություններ կան, օրինակ կարող է նախագահի լիազորությունները շատացնել խորհրդարանի միջոցով, ինչն օրենքը թույլ է տալիս:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից