Քաղաքականություն 

Ընտրություններ պետք է կազմակերպվեն ոչ նիկոլի օրոք, նիկոլը և խունթան տեղով ՉԱՐԻՔ են. Ռուբեն Մխիթարյան

 

«նիկոլ և ուսապարկեր» սահմանափակ ուղեղով ընկերությունը հայտարարում է նոր գարնանային ակցիա.

Վարչական ռեսուրսի օգնությամբ կապահովենք ձեր հարսանիքների, ծնունդների, կնունքների և ինչու չէ՝ նաև հուղարկավորությունների մարդաքանակը: Մեր փորձառու թաղապետերը կծաղկացնեն ձեր հարսանեկան բակը «տաշիիի՜» գոռացող թոռատեր տատիկներով: Մեր արհեստավարժ պատգամավորները կթագավորացնեն ձեր հուղարկավորությունը ատամները թափած հազարավոր «հարազատներով» և այդ ամենը ընդամենը միայն այս գարուն: Շտապեք, «նիկոլի և ուսապարկերի» ժամանակը սպառվում է:

Իսկ հիմա ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ: նիկոլին և նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պարկացնես կույր բժիշկի վիրահատական սեղանին: Նույնն է, որ հարազատիդ գումար ուղարկես գրպանահատի օգնությամբ: Ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի իշխանությունը, որը ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ կիրառման ԱՆՆԱԽԱԴԵՊ և ԱՄԵՆԱԲԱՐՁՐ նշաձողն է սահմանել, չի կարող ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ և ԹԱՓԱՆՑԻԿ ընտրություններ կազմակերպել: Ով դրան հավատում է, կամ ՄԱՆԿԱՄԻՏ է, կամ նիկոլի գործընկերը: Այլ տարբերակ չկա: Ընտրություններ պետք է կազմակերպվեն ոչ նիկոլի օրոք: նիկոլը և խունթան տեղով ՉԱՐԻՔ են: Չի կարող ՉԱՐԻՔԸ բարի նպատակաների ծառայի: նիկոլը ՍՏԱԽՈՍ ու ԴԱՎԱՃԱՆ է ԵՎ ՎԵՐՋ:

Ռուբեն Մխիթարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից