Հասարակություն 

Իսկ զոհերը ի՞նչ, նրանք էնտեղ են երևի, որտեղ ամեն ինչ էլ ներվում է. պայմանով. «վստահեցրե’ք, որ զղջում եք». Նախկին փոխնախարար

 

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու վերջում, ամենավերջում, երբ մեզ կթվա մեր փայ ներողությունն ասել ենք, երբ կկանգնենք ամեն մեկս մեր Աստծո, շատերը` սեփական խղճի առաջ, երբ կմնանք մենք ու մենք` մեր ներսն ու ներսի խորքը, երբ մենակ ու միայն մենք գիտենք մեր ասածը, արածը, ուզածը, բայց այդպես էլ չարածը, չուզածը, բայց ստիպված արածը, երբ ինքներս մեր աչքերի մեջ կնայենք, երբ մեզ կթվա, թե պլստացինք, երբ հպարտորեն կհաշվենք մեր կողքին կանգնածներին, ու միամտաբար կկարծենք, թե ներվել ենք, մեզ մի հարց կտան. իսկ դու՞, որ ներել չգիտես, ինքդ քեզ գոնե ներե՞լ ես:

Ու մենք չենք իմանա` ինչ ասենք։ Որովհետեւ հպարտ ենք։ Ինքներս մեզ ներելու համար պիտի ինքներս մեր առաջ պուճուրանանք, չոքենք ինքներս մեր խղճի առաջ, ընդունենք, ընկալենք, զգանք, հաշտվենք` «գրողը տանի, էս ինչ արեցի»։

Իսկ զոհերը ի՞նչ։ Նրանք էնտեղ են երեւի, որտեղ ամեն ինչ էլ ներվում է. պայմանով. «վստահեցրե’ք, որ զղջում եք»։

Որովհետեւ հեռախոսի լույսերը միացնելիս, ի նշան խոնարհումի ու զղջումի, էլ չեն գոռում ու աղաղակում։ Կարճ ու կոնկրետ։ Չի լինում այդպես։

Իսկ մինչ այդ, կեցցե ազատությունը, անկախությունը, Հայաստանը, Արցախը եւ զոհերը... որ չե’ն ապրելու ազատ, անկախ Հայաստանում։

#անասելի_տխուր»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից