Քաղաքականություն 

Իրավաբանը պարզաբանում է, թե ինչպես Արմեն Սարգսյանի որոշման արդյունքում Օնիկ Գասպարյանը կազատվի պաշտոնից

 

Հարգելի գործընկերներ,

Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց Գեներալ Գննդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ:

3) Այսինքն ըստ նախագահի առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4) Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...:

Փաստաբան Արամ Վարդևանյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից