Տեսանյութեր Քաղաքականություն 

Պարոն Աբովյան ջան, մի անգամ «ջան»-ով չեք դիմել ինձ, գալիս գոռում եք վրներս. Հայկ Կոնջորյան

 

Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում կարծես Հայաստանի քաղաքական դաշտի Մարգարետ Թետչերն է, իսկ Միքայել Մելքումյանը՝ համարյա Չերչիլը: Այս մասին Ագզային ժողովում հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Պարոն Մելքումյանը գալիս ա, ամբիոնի մոտից գոռում ա վրներս: Այ ձեր ցավը տանեմ, հանգիստ խոսեք: Մտածում եք ձեր ձայնի դեցիբելները վախեցնո՞ւմ են մեզ»,-ասաց նա:

«Պարոն Աբովյան, ջան: Այսօր երկրորդ անգամ եմ ջանով դիմում, մի անգամ ինձ այդպես չեք դիմել, բացի որ հեռախոսով զանգում եք: Իմ ելույթն ուղղված է կամուրջներ կառուցելուն, բայց ձեր ելույթները պարիսպներ են շարում այս երկրում»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից