Քաղաքականություն 

Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը կգործուղվեն Ճապոնիա

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը կգործուղվեն Ճապոնիայի Կիոտո քաղաք: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,-ասված է որոշման մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից