Pfizer/BioNTech պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո Ավստրիայում 41 մարդ է մահացել: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին նշված է Առողջապահության դաշնային գերատեսչության զեկույցում։
«Առողջապահության անվտանգության դաշնային գրասենյակին հաղորդվել է 41 մահվան դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել կորոնավիրուսի պատվաստումից հետո մոտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ 3 հիվանդի մոտ, դիահերձման զեկույցի արդյունքում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ մահվան կապը բացառվել է: Եվս 11 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում նրանք մահացել են: Մահացած 19 հոգի ունեցել է լուրջ հիվանդություններ, որոնք էլ կարող էին մահվան պատճառ դառնալ: Մնացած 8 հոգու դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են կամ անհայտ են:
2 - 2Shares